
Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը բանձև է ընդունել ի պաշտպանություն Վրաստանի տարածքային ամբողջականության: Փաստաթուղթը դատապարտում է Վրաստան ռուսական զինված ներխուժման փաստը:
Ներկայացուցիչների պալատը կոչ է արել նաև Ռուսաստանին հրաժարվել Աբխազիայի և Ցխինվալիի անկախության ճանաչման մասին որոշումից, ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք խաթարում են Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքիշխանությունը:
Վրաստանի Եվրաինտեգրման հարցերով նախարար Դավիթ Բաքրաձեն անդրադառնալով ընդունված բանաձևին, ասել է, որ այն կարևոր է Վրաստանի համար: Նախարարի խոսքով, ԱՄՆ-ը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, ում աջակցությունը Վրաստանն տեսնում է ամեն վայրկյան:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևին անդրադարձել է նաև Վրաստանի Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն. «այս բանաձևը ակնհայտ է դարձնում Վրաստանի հանդեպ ԱՄՆ-ի աճող հետաքրքությունը: Պակաս կարևոր չէ այն փաստը, որ ԱՄՆ-ը փաստաթղթով ևս մեկ անգամ վստահեցվում է, որ երբեք չի ճանաչի օկուպացված վրացական տարարծքների անկախությունը»: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն: