«Վրաստանի քաղաքացիները ընտրությունների անցկակացման ճանապարհով են ցույց տվել երկրում առկա ժողովրդավարությունը, բազմակարծությունն ու Եվրոպական ընտանիքին ինտեգրվելու հավատարմությունը»,- այս մասին ամերիկյան հեղինակավոր «The Wall Street Journal»-ում հրապարակած հոդվածում գրել է ԱՄՆ-ի Պաշտպանության նախկին քարտուղար Դոնալդ Ռամսֆելդը։
«ԱՄՆ-ի անկյունաքարային շահերը առկա են Վրաստանում» վերնագրված հոդվածում ԱՄՆ-ի ուժային կառույցի նախկին պաշտոնյան խոսում է Արեւմուտքի համար Վրաստանի կարևորության մասին, ԱՄՆ-ի նորընտիր նախագահի վարչակազմին Վրաստանի հետ աշխատանքներում մի շարք խորհուրդներ տալիս:
«Բոլոր հիմնական կուսակցություններն աջակցել են ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հանդեպ Վրաստանի ցուցաբերած խորը հավատարմությանը։ Պետք է վերանան բոլոր այն խոչընդոտները, որոնք խանգարում են Վրաստանին՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ճանապարհին։ Վրաստանը պետք է ստանա Անդամակցության գործողությունների ծրագիր (MAP: Այս երկիրն արդեն վճարել է իր գինը: Վրաստանցի զինվորակաները ամերիկյան ստորաբաժանումների ու ՆԱՏՕ-ի զինվորների հետ խաղաղարար առաքելություն են իրականացնում Աֆղանստանում եւ Իրաքում»,-ասել է Ռամսֆելդը:
Հոդվածում նշված է, որ Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են օկուպացված պահել Վրաստանի տարածքի 20 տոկոսից ավելին՝ ընդգծելով, որ տարածքները վերադարձնելու հարցով տարվող բանակցությունները որոշ առաջընթաց են արձանագրել: