
Վրասատնում ԱՄՆ-ի դեսպա Յան Կելլիի հայտարարության համաձայն, «Ռուսթավի 2»-ը պետք է պահպանի իր դեմքը, քանի որ այն շատ կարևոր է երկրում բազմակարծության մթնոլորտի ձևավորման տեսանկյունից: Դեսպանն ավելացրել է նաեւ, որ հետևում է «Ռուսթավի 2»-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների զարգացմանը.
«Ուշադրությամբ հետևում ենք «Ռուսթավի 2»-ի գործին: Մեր տեսակետը այս հարցի շուրջ բոլորին քաջ հայտնի է: Ուզում եմ համոզված լինեմ, որ այս հեռուստատեսությունը կմնա այնպիսին, ինչպիսին կա: Այն ընդդիմության համար շատ կարևոր ձայն է եւ հուսով եմ` «Ռուսթավի 2»-ը կմնա եթերում»,- հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանը: