«Հրդեհված «Մանկական աշխարհի» շենքի ապամոնտաժումը կմեկնարկի այսօր` փետրվարի 2-ին, ինչից հետո առևտրականներին հնարավորություն կտրվի մտնել շինության տարածեք` իրենց սեփականությունը փնտրելու»,- այս մասին լրագրողներին հայտարարել է «Ոսկու աշխարհի» կոմերցիոն տնօրեն Ամիրան Մարիամիձեն:
Ինչպես նշել է Մարիամիձեն, փորձագետների գրավոր եզրակացությունը կհրապարակվի փետրվարի 2-ին: Այն կներկայացվի քաղաքապետարանին, շինության ապամոնտաժման աշխատանքների մեկնարկի նպատակով:
«Շինության ապամոնտաժումը սկսվում է հենց այն մասից, որտեղ առևտրականների թանկարժեք իրերն են հայտնվել»-, հայտարարել է Մարիամիձեն: