
Ամերիկայի Միացյալ Նահանգերի կառավարությունը Վրաստանի դպրոցների վերանորոգման համար տրամադրում է 54 միլիոն դոլար: Ըստ պաշտոնական աղբյուրի աշխատանքներն իրականացվելու են թվով 30 դպրոցներում,
մասնավորապես Մցխեթա-Մթիանեթիի, Շիդա Քարթլիի և Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջաններում: Ըստ նախատեսվածի երկրի տարածքում վերանորոգվելու է 100 դպրոց:
«Մենք երախտապարտ ենք մեր գործընկերներին, Հազարամյակի Մարտահրավերներ հիմնադրամին և Վրաստանի Կրթության և Գիտության նախարարությանը՝ այս լուրջ ծրագրի իրականացումն ապահովելու համար»,
— ասված է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեսյբուքյան էջում: