
Վրաստանի TBC բանկի դիտորդական խորհրդի նախագահ Մամուկա Խազարաձեն, դեկտեմբերի 20-ին անդրադառնալով լարիի արժեզրկման հարցին, նշել է, որ 2017-ը երկրի տնտեսության համար հաջող տարի է լինելու:
«Մտածում եմ՝ ամեն ինչ լավ է լինելու: Մենք շատ դրական ենք տրամադրված»,-Խազարաձեի խոսքերն է մեջբերում «frontnews.ge»-ն:
«2017-ին լուրջ առաջընթաց ենք ակնկալում: Բազմաթիվ ծրագրեր են առաջ քաշվել, որոնք բավականին խոստումնալից են: Եվս մեկ անգամ կցանկանայի վստահեցնել, որ կայունություն և առաջընթաց է սպասվում»,-հայտարարել է երկրի գլխավոր դրամատան դիտորդական խորհրդի ղեկավարը:
Անդրադառնալով կառավարության որոշմանը, ըստ որի, վարկային գործընթացները պետք է իրականցվեն միայն ազգային տարադրամով, Խազարաձեն իր գոհունակությունն է հայտնել. «Սա շատ լավ է ինչպես ողջ տնտեսության, այնպես էլ լարիի զարգացման համար: Մենք պետք է սկսենք մտածել լարիով: Սա շահավետ է հատկապես մարդկանց այն ստվար հատվածի համար, որն աշխատավարձ է ստանում լարիով. Նա այլևս չի մտածի փոխարժեքի տատանման մասին»: