Վրաստանում առավել հաճախ կեղծվում են 1 լարի անվանական արժեքներով մետաղադրամները:
Վրաստանի Կենտրոնական բանկի տեղեկատվության համաձայն՝ 2016 թվականի ընթացքում կեղծ թղթադրամների իրացման 5 հազար 200, մեկ լարիանոց մետաղադրամների 15 հազար 600 դեպք է գրանցվել:
Մետաղադրամներից հետո Վրաստանում առավել հաճախ կեղծվում են 20 և 50 լարիանոց թղթադրամները: Առավել հազվադեպ են հանդիպում 2 լարի անվանական արժեքով մետաղադրամների և 5 լարիանոց թղթադրամների կեղծման դեպքեր:
Ըստ Կենտրոնական բանկի զեկույցի՝ 2016 թվականին Վրաստանում գրանցվել է կեղծ դոլարի իրացման 407, եվրոյի՝ 116 դեպք: