«Ամենից շատ մեզ անհանգստացնում է քաղաքացիների անվտանգությունը»,- այս մասին հայտարարել է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Յան Քելլին՝ արձագանքելով Գաբրիել Սալոսի փողոցում ընթացող հատուկ գործողությանը:
Ըստ Քելլիի՝ առաջնահերթ է խաղաղ բնակչության անվտանգության պաշտպանությունը:
«Ուշադրությամբ հետեւում ենք գործընթացին եւ գիտենք, որ բնակչության անվտանգության համար միջոցառումներ են ձեռնարկվել, ինչը շատ կարեւոր է: Մեզ համար երկու կետ է առաջնային, նախ՝ մարդկանց անվտանգությունն է, երկրորդը՝ հատուկ գործողությունից հետո իրավապաշտպանների կողմից ժամանակին հստակ տեղեկատվության տարածումը»,- հայտարարել է Յան Քելլին: