«Քաղաքի բյուջեն մաքրված է»,- այս մասին հայտարարել է Թիանեթիի նորընտիր քաղաքապետ Թամազ Մեճիաուրին:
Նա նշել է, որ ստանձնելով քաղաքապետի պաշտոնը, տարբեր խնդիրների է հանդիպել։ Ըստ նրա, քաղաքի բյուջեն դատարկ է, գումարները յուրացվել են, տրանսպորտի վիճակը տագնապալի է:
«Սոցիալական ծախսերի համար նախատեսված գումարն ամբողջությամբ յուրացված է: Փաստացիորեն վատնել են մշակութային միջոցառումների համար նախատեսված գումարները, ներկայացուցչական ծախսերը: Տրանսպորտը տագնապալի վիճակում է, շահագործման ենթակա չէ»,-հայտարարել է Մեճիաուրին:
Թիանեթիի նորընտիր քաղաքապետը պատրաստվում է կառուցվածքային փոփոխություններ իրականացնել, ինչի համար դիմում է նաև հասարակական սեկտորին:
«Պատրաստվում եմ փոփոխություններ սկսել, ինչը ենթադրում է կառուցվածքային կատարելություն: Երեկ կոչ եմ արել լրատվամիջոցներին և հասարակական սեկտորին, որպեսզի ներգրավվեն այս գործընթացին»,- հայտարարել է Թամազ Մեճիաուրին:
Հիշեցնենք, որ Թամազ Մեճիաուրին, որ Թիանեթիի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է որպես անկախ թեկնածու մեկ ձայնով հաղթել է «Վրացական երազանք»-ի թեկնածու Զաքարիա Քուցնաշվիլիին: