
Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի խոսքերով, այս տարի ամառային ճամբարներում կհանգստանա 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանի մոտ 11 հազար աշակերտ, այդ թվում գյուղերի և քաղաքների փոքր դպրոցների աշակերտներ:
«Երեխաները ոչ միշտ են հնարավորություն ունենում ճամբարներում ներգրավվելու և հանգստանալու: Մինչդեռ այս տարի 7 ճամբար կլինի և կհանգստանան 1 շաբաթ»,- հայտարարել է նախարարը:
Ձեջելավայի խոսքերով, բոլոր ճամբարները ներառում են կրթական և սպորտային պարապմունքներ, որոնք անչափահասներին տարբեր հմտություններ կտան, իսկ բոլոր ծախսերը, այդ թվում սննդով ապահովելն ու տեղափոխումը, կապահովի պետությունը:
Կրթության և գիտության նախարարը հույս է հայտնել, որ գործընթացն ավելի մասշտաբային կդառնա և կընդգրկի Վրաստանի բոլոր դպրոցները:
Նախորդ տարի ճամբարներում հանգստացել է 4 հազար աշակերտ: