Մայրաքաղաք Թբիլիսիի զարգացման գլխավոր ծրագրի քննարկման ընթացքում վիճաբանություն է տեղի ունեցել: Էլիավայի տարածքի սեփականատերերի հարցը՝ «ինչ ծրագրեր են նախատեսվում շուկայի տարածքում», քաղաքապետարանի ներկայացուցիչները շրջանցել են։
Քաղաքապետ Դավիթ Նարմանիան սեփականատերերին եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին դահլիճից դուրս է հրավիրել:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի զարգացման գլխավոր ծրագրի քննարկումը սկսվել էր Տեխնիկական համալսարանում։ Էլիավայի շուկայի եւ հարակից տարածքի սեփականատերերը հանդիպմանը մասնակցում էին հյուրի կարգավիճակով, ուստի ըստ Նարմանիայի, ծրագրված չէր քննարկել շուկայի տարածքում իրականացվելիք ծրագրերը։ «Հարցը կքննարկվի մայրաքաղաքի սակրեբուլոյում (ավագանու նիստում)»,-հայտնել է քաղաքապետը: