
«Ահաբեկչությունը սպառնալիք է ոչ միայն Վրաստանի, այլ նաև աշխարհի համար»,-այս մասին հայտարարել է Վրաստանի հետախուզության պետական ծառայության պետ Դավիթ Սուջաշվիլին:
«Ողջ աշխարհի առջև ծառացած այդ վտանգին մենք պատրաստ ենք դիմակայել: Այս ծառայությունում հենց դրա համար ենք աշխատում: Շատ երկրների հետ սերտ հարաբերություններ ունենք, կառանձնացնեի հատկապես ԱՄՆ-ի հետ այդ հարցում մեր աշխատանքը»,-հայտարարել է Սուջաշվիլին: