Վրաստանի սահմանային անցակետերում և օդանավակայանում խստացվել են անվտանգության միջոցները:
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից «Interpressnews» -ին փոխանցել են, որ անվտանգության միջոցառումների ուժեղացումը կապված է Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետ:
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի Օդանավակայանում և մետրոյում տեղի ունեցած 4 պայթյունի արդյունքում` ոչ պաշտոնական տվյալներով` մահացել է 23 մարդ: Բելգիայի գլխավոր դատախազի պնդմամբ` օդանավակայանի պայթյունը կազմակերպել է մահապարտ ահաբեկիչը:
Երկրում խստացվել են անվտանգության բոլոր միջոցները: Չի գործում հասարակական տրանսպորտը: Ահաբեկչական գործողությունների պատճառով փակվել է նաև ֆրանս-բելգիական սահմանային անցակետը :