
Ահաբեկչության փորձի մեջ մեղադրող Բեքա Բեքաուրին ընդունել է իր մեղքը: Նա խոստովանել է, որ պատրաստվում էր ահաբեկչական գործողություն իրականացնել Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում, քանի որ «ատում» է Ռուսաստանին: Բեքաուրիի փաստաբան Մայա Ճրելաշվիլիի խոսքով, իր պաշտպանյալը ահաբեկչությունը մտադիր էր իրականացնել միայնակ:
Բեքաուրին նաև ասել է, որ ծառայել է բանակում, երեք տարի զենք է հավաքել՝ պատրաստվելով այդ ահաբեկչությանը: