Ահաբեկչության մեջ մեղադրվող քաղաքացու փաստաբան Իմեդա Քարքաշաձեն հայտարարել է, որ իր պաշտպանյալի դեմ հարուցված քրեական գործում որևէ ապացույց դեռևս չկա։
«Գործում առկա նյութերից ելնելով կարող եմ ասել, որ գոյություն չունի որևէ ապացույց, տեսագրություն կամ ձայնագրություն, ինչը կարող է ցույց տալ, որ մեղադրյալը որևէ առնչություն է ունեցել ահաբեկչական կազմակերպության հետ», -ասել է փաստաբանը:
Interpressnews լրատվականի փոխանցմամբ՝ դատավոր Ռոման Խորավայի որոշմամբ ահաբեկչության մեջ մեղադրվող Ռուսաստանի քաղաքացին որպես կանխարգելիչ միջոց այսօր ձերբակալված է։
Հավելենք, որ նոյեմբերի 24-ին արդեն կայացել է դատական առաջին դռնփակ նիստը։ Նիստերը նման ձևաչափով անցկացնելը եղել է դատախազության առաջարկությունը: