Նոյեմբերի 18-ին Թբիլիսիում, Ադրբեջանի դեսպանատան մոտ հավաքվել են քաղաքացիական ակտիվիստներ և Ադրբեջանում ձերբակալված ակտիվիստներ Գիաս Իբրահիմովի և Բայրամ Մամեդովին աջակցության հավաք կազմակերպել: «Մենք հարգում և գնահատում ենք Գիաս Իբրահիմովի և Բայրամ Մամեդովի գործողությունները, որոնք վնաս են հասցրել Ադրբեջանի գործող իշխանություններին: Զորակցություն ենք հայտնում նրանց և պահանջում նրանց ազատ արձակել»,- ասել է «Ինքնավար կոլեկտիվ»-ի ակտիվիստը:
Ակտիվիստներ Գիաս Իբրահիմովը և «nida» շարժման անդամ Բայրամ Մամեդովը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 2016 թվականի մայիսի 10-ին թմրանյութերի ապօրինի ձեռք բերման համար ձերբակալվել են այն բանից հետո, երբ Բաքվում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանին գրանիտով գրություն են արել՝ «Qul bayramınız mübarək» ( շնորհավոր ստրուկների օրվա կապակցությամբ):
Մայիսի տասին Ադրբեջանում նշվում է «ծաղիկների տոնը»: Այն նշվում է ամեն տարի, Հեյդար Ալիևի ծննդյան օրը: Ոստիկանությունը մաքրել է գրառումը և արձանի մոտ հերթապահություն նշանակել: