Օգոստոսի 22-ին Վրաստանի վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Գիորգի Կվիրիկաշվիլիի կողմից Ախալքալաքիում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Հենզել Մկոյանին ներկայացնելու ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: «Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ, խորհրդարանի հայազգի մեկ այլ պատգամավոր, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ մի խումբ քաղաքացիներ ընդհատել են Հենզել Մկոյանի ելույթը` ասելով, թե նա անցած 4 տարիների ընթացքում ոչինչ չի արել Ջավախքի համար: Դժգոհ քաղաքացիները ասել են. «Եթե չի լինելու Պետրոսյանը՝ գնացեք»: Վարչապետը անդրադառնալով ժողովրդի վրդովմունքին, նրանց դիմել է ռուսերենով. «Պետք չէ խոսել վերջնագրերով: Այս մարդը, որ այստեղ կանգնած է, արդեն իսկ ինչ որ բան նշանակում է: Առաջին հերթին հարգեք ինքներդ ձեզ, հետո՝ ուրիշներին»: Սամվել Պետրոսյանն իր կողմնակիցների հետ լքել է միջոցառման վայրը, ցույցը շարունակել Ախալքալաքիի ավագանու խորհրդի շենքի մոտ:
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության տեսանյութն` այստեղ