
Ախալցիխեի շրջանի հայաբնակ Ծղալթբիլա գյուղի անտառում եւս հրդեհ է բռնկվել: Այս մասին Akhaltskha.net-ին տեղեկացրել են Ծղալթբիլա գյուղի բնակիչները: Նրանց խոսքերով՝ ներկա պահին գյուղի բնակիչները զբաղված են հրդեհը մարելու աշխատանքներով:
Կայքի տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ այրվող անտառի ծուխը զգացվում է նաեւ Ախալցիխե քաղաքում, իսկ քաղաքը շրջապատող լեռները հայտնվել են ծխի մշուշի մեջ:
Հիշեցնենք՝ արդեն մի քանի օր է Բորջոմիի շրջանի Դաբա գյուղի անտառում հրդեհ է, որը մինչ այս պահը չի հաջողվում մարել:
Ավելի ուշ կայքը փոխանցեց, որ Ծղալթբիլայի բնակչության ջանքերով դեպի անտառ գնացող հրդեհը հաջողվել է հանգցնել: Գյուղացիների խոսքերով նախօրեին գյուղում խոտ էր այրվել, ինչի պատճառով սկսել էին այրվել նաեւ անտառին կպած թփերը: