
Ախալցիխեում տեղի ունեցած միջադեպի հետ կապված անցյալ գիշեր հարցաքննվել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Նիկոլոզ Խիզաձեն: Վերջինս քաղաքի ոստիկանության մասնաշենքում մոտ 3 ժամ տևած հարցաքննությունից հետո լրագրողներին հայտնել է, որ դեպքի առիթով հետաքննություն է ընթանում։
«Միացյալ ազգային շարժման» քաղխորհուրդի անդամ Դավիթ Դարչիաշվիլին, ով այժմ Ախալցիխեյում է, հայտարարել է, որ կուսկացության համախոհների վրա ճնշումներ են գործադրվում:
Հիեցնենք, որ «Միացյալ ազգային շարժման» անդամ Նիկոլոզ Խիզաձեն Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաճուտաձեին մեղադրում է իր հասցեին վիրավորական արտահայտություններ անելու, իսկ նահանգապետի ըկերոջը՝ Գիորգի Բալախաշվիլիին իրեն ծեծի ենթարկելու մեջ: