Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին կարծում է, որ օգոստոսյան պատերազմից հետո Ախալգորիում ռուսական դպրոցի բացումը փաստացի բռնակցում է և զավթողական քաղաքականության շարունակություն:
Նախարարի գնահատմամբ, նմանատիպ դեպքեր են արձանագրվում նաև Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում, որտեղ արգելում են վրացերեն լեզվի ուսուցումը:
«Ախալգորիում ռուսական դպրոցի բացումը փաստացի բռնակցում է և զավթողական քաղաքականության շարունակություն: Սա այն քաղաքականության մասն է, որով բռնազավթված Ցխինվալիում ու Աբխազիայում արգելվում է վրացերենի ուսուցումը։ Սա միջազգային նորմերի կոպիտ խախտում է: Գլխավոր ուղերձը մեր գործընկերների այն է, որ այս հարցը մշտապես լինի Ռուսաստանի հետ հարաբերությունների օրակարգում»,-interpressnews-ի փոխանցմամբ, հայտարարել է Զալկալիանին:
Հիշեցնենք՝ Ախալգորի շրջանը մինչև 2008-ի ռուս-վրացական պատերազմը գտնվում էր Վրաստանի իշխանությունների վերահսկողության տակ։