Թբիլիսիի քաղաքային խորհրդի անկախ պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին չի հանդիսանա «Հանրապետականների» նախկին ղեկավար Դավիթ Ուսուփաշվիլիի նոր թիմի անդամ:
Լրագրողների հետ զրույցի ժամանակ Էլիսաշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում միանալ որևէ կուսակցության:
«Թեմայի շուրջ չենք խոսել և չեմ էլ պատրաստվում որևէ կուսակցության անդամագրվել: Եղել եմ ու կմնամ անկախ պատգամավոր»,-հայտարարել է Էլիսաշվիլին:
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Վրաստանի Խորհրդարանի նախկին խոսնակ, «Հանրապետական» կուսակցության նախկին ղեկավար Դավիթ Ուսուփաշվիլին մամուլի ասուլիս է հրավիրելու, որտեղ ներկայացնելու է իր նոր թիմը և քաղաքական ծրագրերը: