
Եվրամիության հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմից օգտվել է Վրաստանի ավելի քան 192 հազար քաղաքացի: Այս մասին տեղեկացրել է ներքին գործերի փոխնախարար Նինո Ջավախաձեն:
«192 հազարից ավել քաղաքացի օգտվել է առանց մուտքի արտոնագրի ռեժիմից: Մեկ քաղաքացին կարող է օգտված լինել մի քանի անգամ, այդ դեպքում նրանց թիվը կազմում է ավելի քան 250 հազար մարդ: 1001 քաղաքացի հետ է վերադարձվել, ռեադմիսիայի են ենթարկվել 300-ը»,- ասել է փոխնախարարը: