
«Իրակլի Ալասանիա-Ազատ դեմոկրատներ»-ը շուրջ 200 հոգուց բաղկացած կուսակցական ցուցակը Վրաստանի ԿԸՀ-ին կներկայացնի վաղը` սեպտեմբերի 8-ին:
Կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Գիա Ցագարեիշվիլին հայտարարել է, որ դա կլինի նոր շրջան «Ազատ դեմոկրատների» նախընտրական պայքարում:
Հիշեցնենք, որ հենց սեպտեմբերի 8-ին ժամը 18:00-ին է լրանում ԿԸՀ քաղաքական կուսակցությունների ցուցակների ներկայացնելու ժամկետը:
«Ազատ դեմոկրատներ»-ը արդեն ամփոփել է կուսակցական ցուցակը, այն բաղկացած 200 հոգուց:
Ցագարեիշվիլին վստահեցրել է, որ կուսակցությունում ներկայացված են Վրաստանի բոլոր շրջաններից, մեծ տեղ է տրվել հատկապես երիտասարդներին: