
«Ազատ դեմոկրատներ»-ը ունակ է ցանկացած սադրանքի համարժեք պատասխան տալ»,-հայտարարել է «Ազատ դեմոկրատներ»-ի առաջնորդ Իրակլի Ալասանիան:
«Ժողովուրդը իրավունք ունի ընտրություն անելու անցյալի, ներկայի ու ապագայի միջև: «Վրացական երազանք»-ը դա այսօրվա իրականությունն է, որին ոչ ոք այլևս չի ուզում: «Միացյալ ազգային շարժում»-ը դա անցյալն է, որին մենք վերադառնալ նույնպես չենք ուզում: Մենք ուզում ենք ապագան միասին ստեղծենք, դրա համար «Ազատ դեմոկրատներ»-ը հաղթելու ամենամեծ շանսերն ունի»,-ասել է Ալասանիան՝ վստահեցնելով, որ տեր են կանգնելու կուսակցությանը տված յուրաքանչյուր ձայնին:
«Թող բոլորը վստահ լինեն, բոլորի ձայները կպաշտպանվեն: Մենք կհաղթենք.. »,-նշել է Ալասանիան: