
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլում կպայքարի 1 թեկնածուի համար: Ճիաթուրայում, ընտրությունների 2-րդ փուլ են անցել «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչ Սուլխան Մախաթաձեն և «Ազատ դեմոկրատներ»-ի անդամ Թեյմուրազ Գափրինդաշվիլին:
«Ռուսթավի 2» հեռուստաալիքի ուղիղ եթերում Գափրինդաշվիլին հայտարարել է, որ վերջին 4 տարիների ընթացքում Սուլխան Մախաթազեն Ճիաթուրայում բարձր պաշտոններ է զբաղեցրել, սակայն հիմնական խնդիրները չի լուծել: Գափրինդաշվիլին աջակցության կոչ է անում: Վերջինս «Ազատ դեմոկրատներ»-ի միակ թեկնածուն է: