
Որոշ ոչ խորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններ պատրաստվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել դաշինքով: Դաշինքների կողմնակից է նաև «Վրաց Հայրենասերների դաշինք» կուսակցությունը:
Նրանց կարծիքով՝ մինչ այդ պարտադիր պետք է փոխվի ընտրական օրենսգիրքը, և ՏԻՄ ընտրություններն անցակցվեն տարածաշրջանային-համամասնական ընտրակարգով:
«Վատ միտք չէ` 1 թեկնածու ներկայացնել ընդդիմության կողմից: Դեռ պետք է հաստատվի, թե ինչ ընտրակարգով են տեղի ունենալու այս ընտրությունները: Մենք կողմ ենք, որ մեծամասնական ընտրակարգ ընդհանրապես չլինի»,- հայտարարել է «Վրաց Հայրենասերների դաշինքի գործադիր քարտուղար Գոչա Թևդորաձեն:
Իր հերթին «Ազատ դեմոկրատները» բացառում են ընտրություններին դաշինքով մասնակցելը:
«Ընտրական համակարգը ամբողջովին պիտի փոխվի: Մենք մտադիր ենք համագործակցել բոլոր կուսակցությունների հետ: Ընտրություններին որևէ դաշինքով մասնակցելը բացառում ենք»,- հայարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գորրծադիր քարտուղար Թամար Կեկենաձեն: