
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը մոտ ապագայում հնարավոր է լքեն նաև «Ազատ դեմոկրատները»։
Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Շալվա Շավգուլիձեն՝ տեղեկացնելով, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում «Ազատ դեմոկրատները» յոթ անդամ ունեին։ Վերջինիս խոսքով՝ «Վրացական երազանք»-ի դիրքորոշումը ոչ թե երկրի ժողովրդավարական զարգացմանն է ուղղված, այլ իշխանության բացարձակ կենտրոնացմանը:
Հիշեցնենք՝ սահմանադրական հանձնաժողովն արդեն լքել են «Պետությունը ժողովրդի համար», կուսակցությունն ու ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը»: