Վրացալեզու «news.ge» լրատվականի համաձայն` Ադրբեջանի` «Սփյուռքի միջազգային կենտրոն» կազմակերպության Վրաստանի ներկայացուցիչները, «Վրաստանում բնակվող ադրբեջանցիների միավորում»-ը եւ «Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրես»-ը ապրիլի 23-ին, Վրաստանում ՀՀ դեսպանատան մոտ պիկետ են ծրագրում կազմակերպել:
Տեղեկատվությունը լրատվականին փոխանցել է «Սփյուռքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Նամիգ Իսայեւը.
«Տեղի կունենա խաղաղ ակցիա, ապրիլի 24-ի` հայոց ցեղասպանության մասին «ստի օրվա» դեմ դժգոհություն արտահայտելու նպատակով: Պիկետի նպատակն է` նաեւ Ադրբեջանի տարածքների շարունակական օկուպացիայի ու Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա ուշադրություն սեւեռելը: Ակցիան կմեկնարկի կեսօրին, Վրաստանում ՀՀ դեսպանատան մոտ» ,- հայտարարել է Իսայեւը: