
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը գտնվում է ուժեղացված հսկողության տակ: Այս մասին «Rianovosti»-ին տեղեկացրել է Ադրբեջանում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավար Վլադիմիր Դորոխինը: Դեսպանն այս փաստը կապել է Անկարայում ռուս դիվանագետի սպանության հետ:
«Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը ուժեցաղված պաշտպանության տակ է: Մենք պետք է շարունակենք պայքարել ահաբեկչության դեմ»,- հայտարարել է դիվանագետը: