
Վրաստանյան Negazeti.ge պարբերականը «Ալիևի պաշտամունքը Ադրբեջանում» վերտառությամբ հոդված է հրապարակել, որի թարգմանությունը ներկայացնում ենք ստորև.
Ադրբեջանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որտեղ քաղաքացիներին ամեն օր և ամեն րոպե հիշեցնում են, որ նախագահը այս երկրում ամենակարևորն է, նրանով պետք է հիանալ եւ պաշտամունքի առարկա դարձնել։
Ալիևի ամբողջատիրական ռեժիմի հզորացման հետ մեկտեղ, երկրում տարբեր շինությունների, փողոցների, զբոսայգիների, հրապարակների, ցուցասրահների և թանգարանների տրվում է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունը:
Հեյդար Ալիևի, որպես «բոլոր ժամանակների մեծագույն առաջնորդի» և «Ազգի հոր» դիմանկարներն ու այլ լուսանկարները Ադրբեջանի համալսարաններում, դպրոցներում, հյուրանոցներում, պետական կամ մասնավոր հաստատություններում պատվավոր տեղ են զբաղեցնում: Հեյդար Ալիևի հետ միասին Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի դիմանկար տեղադրելը կարծես դարձել է ցանկացած կազմակերպության անձեռնմխելիության որոշակի Երեւույթի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքը միանշանակ չէ: Մի մասի համար, իհարկե, անընդունելի է, երբ ամեն քայլի` լինի քաղաք, թե գյուղ, խանութ ու կրպակ՝ նախագահի նկարն են տեղադրում: Չնայած, վախից ելնելով, ոչ ոք այդ մասին բարձրաձայն չի խոսում:
Հեյդար Ալիևի պաշտամունքի ամրապնդումը սկսել է 2003 թվականից՝ նրա մահից հետո: Այս փաստը ծառայում է մի նպատակի՝ թույլ չտալ Ալիևների իշխանության տապալումը Ադրբեջանում։








