Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել այն քաղաքացիների համար, ովքեր եվրոպական երկրներից գնված մեքենաներով վերադառնում են Հունաստանով:
Հայտարարությունում նշվում է, որ ըստ Հունաստանի օրենսդրության՝ երկրի տարածքից առանց արտահանման արձանագրության մեքենաներ տեղափոխելու համար 500 եվրո տուգանք է նշանակված: Արտահանման արձանագարությունը հնարավոր է ստանալ այն երկրում, որտեղ գնված է ավտոմեքենան:
«Անցած ամիսների ընթացքում դեպքեր են եղել, որ եվրոպական երկրներում մեքնենաներ գնելիս անհրաժեշտ փաստաթղթերի հետ մեքենայի սեփականատերերը չեն պահանջել արտահանման արձանագրությունը, ինչից հետո ստիպված են եղել հույն-թուրքական սահմանին տուգանք վճարել: Այս խնդիրը ծագում է այն պատճառով, որ քաղաքացիները չեն տիրապետում այս տեղեկատվությանը, ըստ որի՝ տարանցիկ ճանապարհով Հունաստանի միջոցով Վրաստան վերադարձին արտահանման դեկլարացիան պարտադիր է: Հունաստանի սահմանային ծառայությունը տեղում արձանագրություն չի կազմում: Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է նաև Սալոնիկիում Վրաստանի գլխավոր հյուպատոսության պաշտոնական կայքէջում»,-ասված է ԱԳՆ-ի հայտարարությունում: