Թուրքիայում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իրակլի Կապլատաձեի հայտարարությամբ, Թուրքիայի մի քանի շրջաններում վաճառվող թերթերի հետ մեկտեղ, Աբխազիայի մասին հավելված ներակայացնելը կարող է բողոքի ցույցերի պատճառ դառնալ: Ինչպես Կոպլատաձեն է փոխանցել «Ինտերպրեսնյուս» լրատվականին, փաստի առնչությամբ մտահոգություն է հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը: Դեսպանի համաձայն, Աբխազիայի դե ֆակտո կառավարության պատվերով Թուրքիայում գործող «Սաբահ» թերթի հետ մեկտեղ մի քանի շրջանում անվճար բաժանվել է Աբխազիայի մասին հավելված:
«Հավելվածը շատ ավելի լայն ձեւաչափի էր ելնելով իր բովանդակությունից, քան պարզապես կրթամշակութային հոդվածը: Այս հավելվածներում առկա են քաղաքական բնույթի նյութեր: Ակնհայտ է՝ պատվերը Աբխազիայի դե ֆակտո կառավարության կողմից է եղել, որի իրականացման մեջ ներգրավված են եղել աբխազական ծագում ունեցող որոշ շրջանակներ»,- հայտարարել է Կոպլատաձեն:
Նրա տեղեկատվությամբ, փաստի առնչությամբ դեսպանատունը համապատասխան արձագանք է արել:
«Թուրքական «Սաբահ»-ը մեծ տպաքանակով մասնավոր շաբաթաթերթ է: Աբխազիայի մասին հավելվածը թերթի հետ մեկտեղ բաժանվել է այն տարածքներում, որտեղ բնակչության մեծ մասը աբխազական ծագում ունի: Հարկ է նշել, որ Թուրքիայի արտգործնախարարությունը մտահոգված է այս փաստով, քանի որ սա հակասում է պաշտոնական Անկարայի կողմից հայտարարված քաղաքականությանը՝ Վրաստանի տարածքային ամբողջականության եւ Աբխազիայի հարցի շուրջ: Նրանք հետազոտում են այս հարցը: Անկարայի հետ մեկտեղ աշխատում ենք խնդրի ուղղությամբ»։
Դեսպանն ավելացրել է, որ Թուրքիայի վրացական սփյուռքը իր բողոքի ձայնն է բարձրացրել հարցի վերաբերյալ՝ գրավոր տեքստով։ Զուգահեռաբար ծրագրվում են բողոքի ակցիաներ թերթի խմբագրության առջեւ: