Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի նախագահները անկախության 10-ամյակի կապակցությամբ շնորհավորել են միմյանց: Տեղեկացնում է Rustavi 2 հեռուստաընկերությունը։
Վերջիններիս շնորհավորել է նաև Սիրիայի նախագահը: Բաշար Ալ Ասադի ուղերձը փոխանցել է Ռուսաստանում Սիրիայի դեսպանը: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է, որ «Հարավային Օսիան թշնամիների հետ պայքարով իրեն ներկայացրեց որպես անկախ պետություն և այսօր օրինակ է ծառայում բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ազատություն, անկախություն և ինքնիշխանություն»։
Rustavi 2-ի փոխանցմամբ, Ցխինվալիում անցկացված միջոցառումներին ներկա են գտնվել նաև ուկրաինացի անջատողականները: «Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության և Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցչին պարգևատրել է շքանշաններով»,-գրել է վրաստանյան լրատվամիջոցը: