
Աբխազների և օսերի հետ ուղիղ երկխոսության պատրաստակամության մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությանն է անդրադարձել Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի արտաքին գերատեսչության ղեկավար Դաուր Կովեն:
«Մենք ծանոթացանք Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հերթական հայտարարությանը, որում նա աբխազների ու օսերի հետ երկխոսության պատրաստակամություն է հայտնում: Հատկանշական է, որ սա Վրաստանի իշխանությունների կողմից առաջին հայտարարությունը չէ: Խնդիրը կայանում է նրանում, որ մենք Վրաստանի կողմից իրական քայլեր չենք տեսնում, որը կաջակցեր երկխոսությանն ու հակամարտության կարգավորմանը: Երբ մենք իրական քայլեր անելու պատրաստակամություն տեսնենք, կմասնակցենք նման երկխոսությանը»,-հայտարարել է Կովեն: