Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում արդեն գործում է օրենք, որի համաձայն Գալիի շրջանը հայտարարվել է ռազմական քաղաք: «Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ՝ Գալիի տարածքում կտեղակայվեն ևս 25 ռուսական անցակետեր: Այսուհետ, Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքների բնակչությունը ռազմական քաղաք մուտք գործելու հնարավորություն կունենան միայն թույլտվություն ունենալու դեպքում: Բնակիչները կարող են թույլտություն ստանալ այսպես կոչված «Էրիս ծկղալ»-ի մոտ գտնվող ռուսական անցակետից: Թեմային անդրադարձել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան.
«Մեր հիմնական խնդիրը ռազմական բարձր պատրաստվածությունն է: Մենք պետք է կարողանանք բոլոր վտանգներին պատշաճ պատասխան տալ»,- հայտարարել է Իզորիան: