
Ֆրասնսիայի սահմանին ազգությամբ վրացի նավապետի են ձերբակալել` նավում կոկաին հայտնաբերելու համար:
2, 4 տոննա կոկաինը նավապետ Բադրի Բերիձեն թաքցրել էր նավում, որը կրում էր մոլդովական դրոշ: Ինչպես հայտարարել է Վրաստանի Ծովային տրանսպորտի գործակալության առաջին տեղակալ Զազա Մախարաձեն, իրենք այլ մանրամասների չեն տիրապետում: Միևնույն ժամանակ նա տեղեկացրել է, որ գործակալությունը սպասում է, որ Ֆրանսիայում Վրաստանի դեսպանատունը այդ մասին շուտով կփոխանցի պաշտոնական տեղեկատվությունը: