Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության արդյունքում Վրաստանի քաղաքացի է մահացել:
Գերատեսչության տեղեկատվությամբ` ֆրանսիական կողմը պաշտոնապես հաստատել է հուլիսի 14-ին Նիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ Վրաստանի քաղաքացի, 1960 թ. ծնված` Ռոման Եկմալյանի մահվան լուրը: Նախարարության հայտարարության համաձայն` Ռոմանը վերջին տարիների ընթացքում բնակվել է Բելգիայում:
Արտգործնախարարն իր ցավակցությունն է հայտնել զոհվածի ընտանիքին:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին ահաբեկչական գործողության արդյունքում զոհվել է 84 մարդ, դրանց թվում են նաեւ երեխաներ: Սրա հետ մեկտեղ ավելի քան 50 մարդ հիվանդանոցներում է, 18-ի վիճակը գնահատվում է ծանր: