Ֆրանսիայի ներքին գործերի նորանշանակ նախարար Բրունո Լե Ռուն 2016 թվականի դեկտեմբերի 6-ին ընդգրկվել է Ադրբեջանի կառավարության անցանկալի անձանց ցուցակում:
«Netgazeti.ge» պարբերականի փոխանցմամբ՝ Բրունո Լե Ռուն 2015 թվականի սեպտեմբերին, խորհրդարանի անդամի կարգավիճակով այցելել է Լեռնային Ղարաբաղ, ինչը՝ Ադրբեջանի օրենքի համապատասխան, խախտում է:
Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարության համաձայն՝ «չնայած պաշտոնին, յուրաքանչյուր օտարերկրացի, ով խախտում է Ադրբեջանի օրենքները, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն ու ապօրինաբար այցելությունը Ադրբեջանի բռնագրավված տարածքներ, ընգրկվում է անցակալի մարդանց ցուցակը: Օրենքի առջև բոլորը հավասար են»:
2016 թվականի դեկտեմբերի 7-ի տվյալներով՝ Ադրբեջանի վերոնշյալ ցուցակում 623 օտարերկրացի կա, այդ թվում Ռուսաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Իսրայելի, Բելգիայի, Հնդկաստանի, Շվեյցարիայի, Իտալիայի և այլ երկրների քաղաքացիներ: