Լարիի արժեզրկմանը անդրադարձել են Վրաստանի նորանշանակ կառավարության ներկայացուցիչները: Էկոնոմիկայի նախարարը գտնում է, որ արժեզրկումը կապված է արտաքին գործոնների հետ` նշելով, որ ազգային արժույթի վերջին օրերի արժեզրկվելը պայմանավորված է թուրքական լիրայի փոփոխություններով:
«Կարևորը հասկանալն է, որ այն ինչ տեղի է ունենում մեր գործընկերների տնտեսություններում, չի կարող չազդել մեր տնտեսության վրա: Այն, ինչ այսօր տեղի է ունենում լարիի հետ, կապված է թուրքական լիրայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ»,- հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գիորգի Գախարիան:
Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, հարկային ծառայության ղեկավար Գիորգի Թանուաշվիլին անդրադառնալով թեմային ասել է. «Մի մտածեք, ամեն ինչ լավ է լինելու»: