
Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն հրաժեշտի հանդիպում է ունեցել դիվանագիտական ծառայությունը ավարտող Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելիի հետ: Ֆինանսների նախարարության տեղեկատվությամբ, հանդիպմանը քննարկվել է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Ֆինանսների նախարարը դեսպանին ծանոթացրել է Վրաստանի կառավարության կողմից իրականացված և նախատեսվող բարեփոխումներին: Գնահատելով դեսպանի դերը երկու երկրների հարաբերությունների խորացման գործում, նախարարը հաջողություններ է նրան մաղթել հետագա գործունեություն ընթացքում:
Լուսանկարը` նախարարության էջից