
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, փաստորեն, արդեն պատրաստվում է հոկտեմբերին նախատեսվող նախագահական ընտրություններին: Կուսակցության գլխավոր գրասնյակի շենքին փակցված են պաստառներ՝ «Ձայնդ հասցրու ողջ երկրին — նախագահական ընտրություններ 2018» վերտառությամբ։