Կիեւից արտաքսված, ուկրաինական ԶԼՄ-ներում որպես «օրենքով գող» հիշատակվող Պապունա Ուգրեխելիձեին վրացական կողմի սահմանապահները թույլ են տվել հատել Վրաստանի սահմանը:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, թե Ուգրեխելիձեն քրեական հանցագործ չէ եւ Կիեւից արտաքսվել է փաստաթղթերում առկա անճշտությունների պատճառով:
Ուկրաինայի անվտանգության ծառայության տեղեկատվությամբ, Ուգրեխելիձեին նախօրեին ձերբակալել են Կիեւում եւ վերադարձրել Վրաստան: Հաստատության կայքում հրապարակված հայտարարության մեջ նշված է, որ նա բռնի ուժով հանցագործություն իրականացնելու եւ Ուկրաինայում ապօրինի կերպով սաթ ստանալու մեջ մեղադրվելու պատճառով է արտաքսվել երկրից: Ուկրաինական ԶԼՄ-ների տեղեկատվությամբ, Պապունա Ուգրեխելիձեին վերջին 15 ամիսների ընթացքում Ուկրաինայից արդեն 3-րդ անգամ են վտարում Վրաստան:
Լուսանկարը՝ Newsposts.ge-ից