Ապրիլի մեկից Աբխազիայում փոփոխվում է օտարերկրացիների համար ելումուտի կարգը: Այսուհետ առանց այսպես կոչված` մուտքի արտոնագրի` Աբխազիա կարող են մուտք գործել այն երկրների քաղաքացիները, որոնք ընդունել են նրա անկախությունը:
Ինչպես հայտարարել են Աբխազիայի խորհրդարանում` այս նորամուծությունը նպաստելու է միգրացիոն վերահսկողության խստացմանը: Աբխազիայի տարածք մուտքի եւ ելքի այս օրենքից բացի` ապրիլի 1-ից կսկսի գործել նաև օտարերկրյա քաղաքացիների օրինական կարգավիճակի մասին օրինագիծը:
Հիշեցնենք` այսօրվա դրությամբ Աբխազիայի անկախությունն ընդունել են միայն Ռուսաստանի դաշնությունը, Նիկարագուան, Վենեսուելան և Նաուրուն: Անկախությունն ընդունվել էր նաև Տուվալուի ևՎանուատուի կողմից, սակայն ավելի ուշ որոշումը չեղարկվել էր:
Լուրը և լուսանկարը` interpressnews-i