Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը («Վրացական երազանք»-ը) ողջունում է մարդու իրավունքների պաշտպանի կողմից սովորաբար հնչող կառուցողական քննադատությունը: Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Մամուկա Մդինարաձեն: Պատգամավորը նշել է, որ մեծամասնությունը չի ակնկալում, որ նոր օմբուդսմենըկողմնակալ լինի.
«Մենք չենք ակնկալում, որ Վրաստանի մարդու իրավունքների նոր պաշտպանը կողմնակալ լինի, մենք քննադատություն ենք սպասում, ինչը որոշ դեպքերում կարող է նաև արդարացված լինի: Ամենակարևորը այն է, որ բացի քննադատությունից նրա դիրքորոշումն ունենա արդար հիմքեր, ինչը բխում է նաև մեր երկրի շահերից»,-Մդինարաձեի խոսքերն է փոխանցում «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:
Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 30-ին ընտրել է նոր օմբուդսմեն: 5 տարի ժամկետով Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունները կկատարի Նինո Լոմջարիան: