Օմբուդսմենը դեմ է Սահմանադրական դատարանի մասին օրենքում» փոփոխություններին

Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին կասկածի տակ է առել «Սահմանադրական դատարանի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:

Օմբուդսմենը լրագրողների հետ զրույցում, Խորհրդարանի կողմից 3-րդ ընթերցմամբ ընդունված փոփոխությունների մասին օրինագծից է խոսել. «Գտնում եմ, որ այս գործընթացն ընթացակարգային խախտումներով է իրականացվել, ինչը ցավալի է»,-  հայտարարել է Նանուաշվիլին:

Որպես ընթացակարգային խախտում, օմբուդսմենը փոփոխություների արագացված ընթացակարգով ընդունելն է ներկայացրել. «Խախտվել են նաեւ ընթացակարգերը, որոնք վերաբերում են նման հարցերի քննարկմանը ` մինչ այդ գոյություն չունեցող որոշ կետեր են ներառվել օրենքի նախագծում»,- ասել է նա:

Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը, երկրի «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի` երրորդ ընթերցման ժամանակ փոփոխություններ է ավելացրել: Դրանց համաձայն`  Սահմանադրական դատարանի բոլոր անդամների երդման, կամ Սահմանադրական դատարանի ղեկավարի իրավասությունների վաղաժամ դադարեցումից հետո, 1 ամսվա ընթացքում, պետք է տեղի ունենա խորհրդարանի պլենար նիստ, որի ժամանակ հինգ տարի ժամկետով կարող է ընտրվել Սահմանադրական դատարանի ղեկավարը: Միեւնույն ընթացակարգով են ընտրվելու նաեւ բարձրագույն դատական իշխանության ղեկավարի երկու տեղակալները:

 

Թողնել պատասխան