Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլիի հայտարարությունը մարտի 11-ին Բաթումիում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ.
«Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը անհանգստություն է հայտնում մարտի 11-ի երեկոյան Բաթումիում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Կոչ ենք անում իրավապահ մարմիններին հիմնարար հետաքննություն անցկացնել և պատասխանել գոյություն ունեցող բոլոր հարցերին: Ցավոք բողոքի ցույցը վերաճել է ընդհարման: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները, հանդիպել են մինչ բողոքի ցույցը ձերբակալված 6 քաղաքացիների հետ: Հատկանշական է, որ նրանց իսկ խոսքերով իրենց նկատմամբ ոստիկանությունը բռնություն չի կիրառել: Ցույցեր անցկացնելը քաղաքացու իրավունքն է, սակայն դա չպետք է վնաս հասցնի այլ քաղաքացիների:
Չնայած այն հանգամանքին, որ իրավապահ մարմիների կողմից ցույցի ընթացքում կիրառվել է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ, իրավիճակը կայունացնել չի հաջողվել: Այդ իսկ պատճառով Վրաստանի Օմբուդսմենի գրասենյակը կոչ է անում Վրաստանի վարչապետին վերանայել, թե որքանով է պատրաստ Վրաստանի անվտանգության համակարգը արդյունավետ և արագ արձագանքելու արտակարգ իրավիճակներին:
Անհրաժեշտ է հիմնարար հետաքննություն իրականացնել և մեղավորներին ներկայացնել դատարան: Դրա հետ մեկտեղ կարևոր է պարզել արդյոք եղել է ոստիկանության կողմից արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ օգտագործելու անհրաժեշտություն»: