«Իսլամական պետությունը» հաստատել է Թարխան Բատիրաշվիլիի սպանության մասին լուրը:
Գրում է վրացական interpressnews պարբերկանը` հղում անելով ԻՊ վերահսկողությամբ գորոծող Amaq գործակալությանը: Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ ահաբեկչական խմբավորման գլխավոր առաջնորդներից Թարխան Բատիրաշվիլին, ով առավել հայտնի է Օմար Ալ Շիշանի անվամբ, սպանվել է Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում մարտական գործողությունների ժամանակ: Հիշեցնենք, Թարխան Բատիրաշվիլին Վրաստանի քաղաքացի է, ծնունդով Պանկիսի կիրճից: Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորմանը նա միացել է 2012թ: Սա առաջին դեպքն է, որ ԻՊ վերահկողությամբ գործող լրատմաիջոցը հաստատում է խմբավորաման պարագլուխներից Բատիրաշվիլիի սպանության մասին լուրը:
Նրան ոչնչացնելու մասին լուրեր շրջանառվել են նաև անցյալ տարի, ինչպես նաև 2013 թվականին։ CNN-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ն դեռ փորձում է ստուգել լուրի իսկությունը, միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ Պենտագոնը հաստատել է, որ չորեքշաբթի մարտական գործողությունների ժամանակ ոչնչացվել է ԻՊ-ի բանակի հրամանատարը, որ պատասխանտու է 130 երեխայի սպանության մեջ:
Օմար Ալ Շիշանին բազմաթիվ ահաբեկչական գործողություններ է իրականացրել, նրա անվան հետ է կապվում նաև 2014թ. Պակիստանի Փեշավար քաղաքի դպրոցի վրա իրականացված հարձակումը, որի հետեւանքով 130 երեխա է սպանվել: