Հունիսի 26-ին Վրաստանի կառավարության կողմից հաստատված «Օթխոզորիա- Տատունաշվիլի ցուցակն» արդեն խորհրդարանում է: Ցուցակում այս պահին արդեն 33 մարդ է ընդգրկված։
Նրանք են՝ Դավիթ Ջեմալի Գուրծիև, Ալիկ Ֆիրոդի Տաբոև, Ռաշիդ Կանջօղլի, Սլավիս Սվյատոսլավի Բադիա, Ռաուլ Մախտիի Կորտավա, Զաուր Անդրոյի Ճիթանավա, Ցիբրոնա Ախալաիա, Օթար Տուրնանբա, Ալիկա Ծաբրիա, Ռուսլան Դոմենտի Ժոպուա, Ռոզա Միրցխուլավա, Դիմիտր Արշբա, Վլադիմեր Գունիա, Ալխազ Միրցխուլավա, Գիա Տուժբա, Գենրիխ Ճանբա, Վլադիմիր Անուա, Զաուր Ցեցխլաձե, Գենադի Աշխացավա, Գելա Վանաչա, Օթար Փալավանձիա, ՕլեգՊապասկիրի, Ափրիկան Բգանբա, Վախթանգ Ուբիրիա, Վլադիմեր Նաչաչօղլի, Շուրիկ Վազագովի, Լև Բիչենովի, Գիա Թուաև, Փիսո Վազագով, Թամազ Բեստաև, Ռամչիկ Փուխաև, Արկադի Ձերանով և Զուրաբ Դուդաև։
Հիշյալ անձինք մեղադրվում են Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում 1991-ից ի վեր Վրաստանի քաղաքացիների սպանությանն, առևանգմանը, կտտանքներին մասնակից լինելու և այդ հանցագործությունները կոծկելու մեջ։
Վրաստանի կառավարությունը երկրի Արդարադատության, Արտաքին և Ներքին գործերի նախարարություններին, ինչպես նաև կենտրոնական բանկին հանձնարարել է ցուցակում հայտնված անձանց նկատմամբ կիրառել բոլոր հնարավոր սահմանափակումները: