Վրաստանի Օզուրգեթի քաղաքի բիլիարդի խաղասրահում տեղի ունեցած վեճի արդյունքում երեք երիտասարդ է բերման ենթարկվել։
Ներքին գործերի նախարարությունից «interpressnews»-ին հայտնել են, որ Օզուրգեթիիում տեղի ունեցածի առընչությամբ գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի հատկանիշներով։ Այն ենթադրում է հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող անձի նկատմամբ բռնություն գործադրելն ու դիմադրություն ցույց տալը:
Նախարարության տեղեկատվությամբ՝ դեպքի վայրում ստացած վնասվածքներով երկու ոստիկան հիվանդանոց են տեղափոխվել ։
Որոշ լրատվամիջոցներ գրել են, որ քաղաքացիական հագուստով ոստիկաններ ու մի խումբ երիտասարդներ սկսել են վիճել բիլիարդի խաղի ընթացքում, սակայն, ՆԳՆ-ը հերքում է այս տեղեկատվությունը: