
Վրաստանի Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն հայտնել է, որ Կոնգոյի հանրապետությունում ձերբակալված վրաստանցի օդաչուին ազատ արձակելու նպատակով դիվանագիտական աշխատանքներ են տարվում:
«Հարցի շուրջ մեր դեսպանությունների, ՄԱԿ-ումՎրաստանի ներկայացուցիչների հետ աշխատանք ենք տանում։ Դիվանագիտական շփումներ ենք իրականացնում՝ ձերբակալվածներին ազատ արձակելու նպատակով: Այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել»,- հայտարարել է Միխեիլ Ջանելիձեն:
Հիշեցնենք, որ հունվարին Կոնգոյում խոցված Մի-24 ուղղաթիռի օդաչու Վրաստանի քաղաքացի Սոսո Օսորաուլին գերի է ընկել ապստամբների մոտ։ Վերջիններս օդաչուի համար որպես փրկագին են պահանջել 1 միլիոն դոլար։